Իրաքի կառավարական ուժերը զանգվածային հարձակում են սկսել արևմտյան Անբար նահանգում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերի վրա:

 

2014 թ. հունվար-մայիս ամիսներին ԻՊ-ն գրավել է այդ նահանգի զգալի մասը, այդ թվում՝ մայրաքաղաք Ռամադին: Իրաքի զորքերը մի քանի անգամ փորձել են վերակագնել այդ տարածքի վերահսկողությունը, սակայն դա նրանց չի հաջողվել:

 

Իրաքի միասնական հրամանատարության ներկայացուցչի՝ գեներալ Յահյա Ռասուլի խոսքով՝ իսլամիստների դեմ նոր գրոհն սկսվել է այսօր առավոտյան, ռազմականացված ձևավորումների զինյալների, շիաների և սունիթների աջակցությամբ: Այդուհանդերձ նա չի նշել, թե արդյոք մարտական գործողություններին մասնակցում են ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմաօդային ուժերը, հաղորդում է  «Ինտերֆաքս»-ը: