Եվրամիության անդամ երկրները կմիանան «Իսլամական պետության» դեմ պատերազմին: Իրաքում և Սիրիայում գրոհայինների դիրքերին ավիահարվածներ հասցնելուն եվրոպական երկրների միանալու անհրաժեշտության մասին հայտարարել է Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը:

 

Նրա կարծիքով' դա կարող է վերջ դնել գլոբալ ճգնաժամին, որը հանգեցրել է Իրաքից և Սիրիայից մարդկանց արտագաղթի աճին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«Ես համոզված եմ, որ եվրոպացիները պետք է մասնակցեն Սիրիայի և Իրաքի տարածքում կոալիցիայի օդային հարվածներին», - ասել է Բիշոփը: