«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը «պատերազմ» է հայտարարել Twitter սոցկայքին: Այս մասին հայտնել է Обозреватель-ը:

 

 

Իրենց ուղերձում գրոհայինները կոչ են արել ամբողջ աշխարհում բոլոր ջիհադիստներին սպանել կայքի աշխատակիցներին և հիմնադիր Ջեք Դորսիին՝ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի հետևորդների հաշիվները ջնջելու համար:

 

 

«Ձեր վիրտուալ պատերազմը մեր դեմ այժմ կվերածվի իրական պատերազմի ձեր դեմ»,- սպառնում են ահաբեկիչները:

 

 

Սոցկայքի ներկայացուցիչները նշել են, որ արդեն սկսվել է հետաքննություն իրենց հիմնադրի հասցեին հնչած սպառնալիքների առթիվ: