Բրյուսելում կայացած եվրոգոտու գագաթնաժողովին՝ վարկատուների հետ բանակցությունների ընթացքում, Հունաստանի վարչապետին շանտաժի են ենթարկել: Այդ մասին Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է հունական հեռուստատեսության եթերում. փոխանցում է Вести-ն:

 

«Նախանցյալ գիշերը վատն էր Եվրոպայի համար: Ճնշումն առկա էր մի երկրի վրա, որի ժողովուրդն ամենաուժեղն է: Բանակցությունների սեղանի շուրջ քննարկվում էր համաձայնությունը կամ սնանկությունը և եվրոյի գոտուց անվերահսկելի ելքը»,- մեջբերում է ՌԻԱ «Նովոստին» Ցիպրասի խոսքերը:

 

Նա հավելել է, որ այդ համաձայնագիրը դեռևս չի փակվել: Արդյունքում այն պետք է ապահովի ֆինանսավորման կարիքները, ավանդների երաշխիքը, 35 միլիարդ եվրոյի ներդրումները և պարտքի խնդրի լուծումը: