Հունիսի 21-22-֊ին Բրյուսելում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների չորրոդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Մասնակցում էին նաև ԵՄ֊ում Հայաստանի և ՀՀ֊-ում՝ Եվրոպական միության դեսպանները, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ և ԵՄ պաշտոնյաներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: 

 

Քննարկվեցին համաձայնագրի նախագծի քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն և ազատությունների բաժինների դրույթները։

 

Բանակցությունների վերջում տեղի ունեցավ լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփվեցին քաղաքական, ոլորտային համագործակցության, առևտրի ու ներդրումների բաժինների շուրջ բանակցությունների արդյունքները և նախանշեցին հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։

 

Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Երևանում' այս տարվա աշնանը։