Հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Ուկրաինան համագործակցում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ: Այդ փաստաթղթերը հրապարակել է «Ռուսսկայա վեսնա» պորտալը, սակայն այն չի երաշխավորում դրանց իսկությունը հարյուր տոկոսով:

 

Կայքում տեղ գտած նյութերում Կիևը շնորհակալություն է հայտնում Լոնդոնին և Վաշինգտոնին՝ աջակցության և համագործակցության համար:

 

Առաջին փաստաթուղթը նախատեսված է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը և Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին կից խորհրդական Ֆիլ Ջոնսին: Նամակում Ուկրաինայի պաշտպանության նախարարության տեղակալ Իգոր Կաբանենկոն իր երախտագիտությունն է հայտնում պարոն Ջոնսին՝ «Դոնեցկի տարածաշրջանում սոցիալ-քաղաքական իրավիճակի վերլուծության համար»: Այդ տվյալները ուկրաինական կողմը օգտագործում է՝ Դոնբասում պատերազմ ծրագրելու նպատակով: