Կորպորատիվ հաճախորդների համար արդեն հասանելի է Orange-ի նոր «V-Office» ծառայությունը, որը թույլ է տալիս մեկ համարի ներքո միավորել կորպորատիվ ֆիքսված և բջջային կապի հեռախոսագծերը: Այս նոր ծառայության շնորհիվ՝ այն ընկերությունները, որոնք ունեն մասնաճյուղեր ՀՀ տարբեր մարզերում, կամ որոնց աշխատակցիներն հաճախակի են գրասենյակից դուրս աշխատում, կարող են առանց զգալի ներդրումներ կատարելու մշտապես կապի մեջ լինել իրենց աշխատակիցների հետ ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային հեռախոսակապի միջոցով: Ավելին, «V-Office» ծառայության շնորհիվ վերջիններս կարող են օգտվել կորպորատիվ հեռախոսակապի ծառայությունների ամբողջական փաթեթից նույնիսկ այն վայրերում, որտեղ չկա ֆիքսված հեռախոսակապի ենթակառուցվածք:
«Orange-ը շարունակ ջանքեր է գործադրում իր հաճախորդների համար նորարարական և հարմարավետ առաջարկներ ներկայացնելու ուղղությամբ: Մեր նոր «V-Office» ծառայությունն ընձեռում է ոչ միայն ֆիքսված և բջջային հեռախոսագծերը միավորելու և ընկերության ներքին հեռախոսակապն ու զանգերի փոխանցումը կազմակերպելու հնարավորություն, այլ մեր կորպորատիվ հաճախորդներին թույլ է տալիս նաև անվճար խոսել կորպորատիվ բոլոր հեռախոսագծերով՝ առանց ավտոմատ հեռախոսային կայան ձեռք բերելու անհրաժեշտության», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
«V-Office» ծառայության մանրամասները հասանելի են հետևյալ հղումով: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան գրավոր հայտ [email protected] էլ. հասցեով կամ զանգահարել 06065 7777 Orange-ի ֆիքսված կապի համարով: