Այսօր Orange-ը ներկայացրեց իր նոր կանխավճարային ծառայությունը: Այսուհետ Orange-ի կանխավճարային ծառայության նոր և առկա բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել 3 նոր կանխավճարային փաթեթներից:
Ակտիվացնելով «Orange 500» փաթեթը՝ բաժանորդները կստանան 500 րոպե ցանցի ներսում և 50 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: «Orange 1000» փաթեթն ակտիվացնողները ոչ միայն կստանան 1000 րոպե ցանցի ներսում և 50 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ, այլ նաև՝ 10-ը րոպե՝ իրենց նախընտրած միջազգային ուղղությամբ խոսելու համար: Այն բաժանորդները, ովքեր կակտիվացնեն «Orange 1500» փաթեթը, հարմարավետորեն կօգտվեն ինչպես ձայնային, այնպես էլ բջջային ինտերնետ ծառայություններից՝ ստանալով 1000 րոպե ցանցի ներսում և 500 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ, որը սպառելուց հետո նրանք կշարունակեն օգտվել մինչև 256կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից: Բացի այդ, Orange-ի կանխավճարային բաժանորդները կունենան տեղական այլ ցանցեր և ԼՂՀ զանգահարելու հնարավորություն՝ Հայաստանում գործող լավագույն 15դրամ/րոպե սակագնով:
«Այսօր ներկայացնում ենք լիովին նոր և նորարար կանխավճարային ծառայություն: Այսուհետև Orange-ի բաժանորդները հնարավորություն կունենան ազատորեն ընտրել կանխավճարային 3 մատչելի փաթեթներից այն մեկը, որը լավագույնս կբավարարի իրենց պահանջները՝ սկսած ընդամենը 500 դրամ ամսավճարից: Մեր բաժանորդներն այլևս ստիպված չեն լինի ընտրություն կատարել ցանցի ներսում, ցանցից դուրս կամ նույնիսկ միջազգային զանգերի միջև, ձայնային ծառայությունների և բջջային ինտերնետի միջև: Ինտերնետ ծառայությունների ակտիվ օգտատերերը, վստահ եմ, կգնահատեն բջջային ինտերնետի մեր նոր առաջարկը, որն առաջին անգամ Հայաստանում համատեղում է գերարագ և անսահմանափակ բջջային ինտերնետը: Էլ ի՞նչ է պետք երջանիկ լինեու համար»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
«Օրանժ Արմենիա» բրենդի և հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանն էլ իր հերթին նշեց, որ Ornage-ն առաջարկում է «հեղափոխական» մի փաթեթ, որը հնարավորություն կտա յուրաքանչյուրին ընտրել իրեն ավելի հարմար, մատչելի փաթեթ:
Արամ Մկրտչյանի խոսքով՝ առաջարկվող փաթեթները վստահաբար կստանան այն նույն հնչեղությունը, որն ունեցան «Դելֆին», «Պանտերա» և «Թիթեռ» սակագնային փաթեթները:
«Նոր առաջարկը կլրացնի մեր կողմից ներկայումս առաջարկվող սակագնային պլանների բազմազան առաջարկների ցանկը, և հնարավորություն կտա յուրաքանչյուրին գտնելու իր անհատական կարիքներին համապատասխանող ամսական բաժանորդագրությունը»,- ասաց Մկրտչյանը:
«Orange 500», «Orange 1000», «Orange 1500» փաթեթների վավերականության ժամկետը 30 օր է, փաթեթները վերաակտիվացվում են ավտոմատ կերպով: Orange Սուպեր Պարզ կանխավճարային պլանին միացող բաժանորդներն «Orange 500» առաջին փաթեթը կստանան անվճար: Նոր կանխավճարային փաթեթները կարող են ակտիվացնել նաև Սուպեր Պարզ և Orange Բարև սակագնային պլանների առկա բաժանորդները, ինչպես նաև այլ սակագնային պլաններից Սուպեր Պարզ և Orange Բարև սակագնային պլաններ անցած բաժանորդները: Հիշեցնենք նաև, որ Orange-ի բոլոր կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն ընտրել մեկ սիրելի համար և ընդմիշտ իրար հետ խոսել անվճար: