Orange-ը շարունակում է գարնանային անակնկալները՝ իր կանխավճարային բաժանորդներին առաջարկելով առավել մատչելի սակագներ:
Այսուհետ Orange Մեկ կանխավճարային պլանի բաժանորդներն Orange-ի բոլոր բաժանորդների հետ կարող են խոսել, շփվել հայտնի սոցցանցերում և ուղարկել կարճ հաղորդագրություններ 1 դրամ հատուկ սակագնով՝ կրկնակի երկարեցված ժամկետներով: Այժմ հաշիվը 500 դրամ լիցքավորելու դեպքում 1 դրամ հատուկ սակագինը կգործի 15 օր շարունակ՝ նախկին 7 օրվա փոխարեն, իսկ 1000 դրամ լիցքավորելու դեպքում' 31 օր՝ նախկին 15 օրվա փոխարեն:
Բացի այդ, Սուպեր Պարզ և Պարզ կանխավճարային պլանների բաժանորդների համար այսուհետ մշտապես կգործի 15 դրամ սակագինը ՀՀ և ԼՂՀ բոլոր ցանցեր զանգեր կատարելու, կարճ հաղորդագրություններ ուղարկելու և բջջային ինտերնետից օգտվելու համար' առանց լիցքավորման պարտադիր պայմանների:
«Գարնան տոներին ընդառաջ՝ շարունակում ենք մեր բաժանորդներին ներկայանալ նոր անակնկալներով: Կանխավճարային պլանների առավել մատչելի սակագներից բացի ունենք մեկ փոփոխություն ևս: Այժմ Orange կանխավճարային ծառայություններին միանալիս անհրաժեշտ է պարզապես ձեռք բերված քարտը լիցքավորել 500 դրամով, նախկինում պահաջվող 1000 դրամ լիցքավորման փոխարեն, և այդ գումարն օգտագործել Orange-ի ծառայությունների համար»,- նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ի կանխավճարային պլանների մանրամասներին կարող եք ծանոթանալ http://orangearmenia.am/mobile/lets-talk/ կայքում: