Orange-ը ներկայացնում է հերթական անակնկալն իր ձայնային ծառայությունների բաժանորդների համար՝ նրանց տրամադրելով անվճար SMS-ներ տեղական և միջազգային ուղղություններով: Այսուհետ Orange-ի կանխավճարային կամ ամսական բաժանորդագրության ծառայություններին միանալիս բոլոր բաժանորդները կստանան 25 անվճար SMS, որոնք 8 օրվա ընթացքում կարող են ուղարկել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային համարներին:
«Մենք մշտապես աշխատում ենք Orange ծառայությունները բաժանորդների համար առավել հարմար դարձնելու ուղղությամբ: Այս նոր անվճար SMS փաթեթը մեր նոր բաժանորդներին հնարավորություն կտա ողջունել Հայաստանում և արտերկում բնակվող ընկերներին՝ իրենց նոր հեռախոսահամարի մասին տեղեկացնելով առանց որևէ հավելյալ ծախսերի»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: