Գարնան տոներին ընդառաջ՝ Orange-ն այսօր ներկայացրեց նոր առաջարկներ ինտերնետ բաժանորդների համար: Բոլոր նրանք, ովքեր մինչև ապրիլի 7-ը կբաժանորդագրվեն Orange ինտերնետին 12 ամսով, ընդամենը 5000 դրամ ամսավճարի դիմաց ընդմիշտ կստանան 5ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ: Ավելին, Ինտերնետ հիմա 5000 և ավելի բարձր սակագնային պլաններից որևէ մեկին 24 ամսով միացած նոր բաժանորդներն Orange-ի հատուկ առաջարկի շրջանակներում բացառիկ հնարավորություն կունենան ձեռք բերել Alcatel Pixi 7 WiFi պլանշետ, ինչպես նաև ստանալ 1ԳԲ հավելյալ գերարագ ինտերնետի ծավալ՝ ամսական ընդամենը 1500 դրամ հավելյալ վճարի դիմաց: Orange-ի հատուկ առաջարկից կարող են օգտվել նաև Ինտերնետ հիմա 5000 և ավելի բարձր սակագնային պլանների առկա բաժանորդները, ովքեր չունեն ընթացիկ որևէ պարտավորություն: Պլանշետների հատուկ առաջարկը գործում է Orange-ի բոլոր խանութներում՝ առաջին 500 բաժանորդի համար:

 

Orange-ն անակնկալներով ներկայացավ նաև ամսական ձայնային բաժանորդագրությունները նախընտրողների համար: Բոլոր այն բաժանորդները, ովքեր մինչև ապրիլի 7-ը 24 ամսով կբաժանորդագրվեն Orange Թիթեռ, Դելֆին կամ Պանտերա 4000 կամ բարձր ամսական բաժանորդագրություններին, կարող են ձեռք բերել Samsung, HTC, Nokia և Fly բարձրակարգ սմարթֆոններ՝ ընդամենը 1 դրամով: Նշված ժամանակահատվածում Orange Թիթեռ, Դելֆին կամ Պանտերա 6000 կամ բարձր ամսական բաժանորդագրություններին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում Alcatel Pixi 2 սմարթֆոնը և Alcatel Pixi 7 WiFi պլանշետը հասանելի կլինեն յուրաքանչյուրն ընդամենը 1 դրամով:

 

«Գարնան տոներին ընդառաջ ուրախ ենք' ձայնային և ինտերնետ ծառայությունների բաժանորդներին ներկայանալ նոր անակնկալներով: Լինելով հայկական շարժական ինտերնետի շուկայի առաջատարը՝ նպատակ ունենք համակարգչից կամ պլանշետից օգտագործվող շարժական ինտերնետն առավել մատչելի դարձնել մեր բաժանորդների համար: Այսօր ներկայացնում ենք մի նորարար առաջարկ՝ մեր բաժանորդներին առաջարկելով շատ մատչելի ինտերնետ ծառայությունների հետ համակցված պլանշետ»,- ասաց «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

 

«Ամսվա սկզբին կանխավճարային բաժանորդների համար' արդեն ներկայացրել ենք յուրահատուկ առաջարկ ՝ նրանց հնարավորություն ընձեռելով ձեռք բերել հաջորդական համարներ և իրար հետ ընդմիշտ խոսել անվճար: Այժմ ուրախ ենք մեր ձայնային ծառայությունների ամսական բաժանորդագրությունների օգտատերերին ներկայանալ 1 դրամով հասանելի բարձրակարգ սմարթֆոնների առավել ընդլայնված տեսականիով», - հավելեց «Օրանժ Արմենիայի» Բրենդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:

 

Ձայնային և ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար նախատեսված Orange-ի գարնանային առաջարկների մանրամասները հասանելի են http://orangearmenia.am/promos/ կայքում: