Այսօր Orange-ը ներկայացրեց նոր ամառային առաջարկներ իր ձայնային ծառայությունների բաժանորդների համար: Բոլոր նրանք, ովքեր մինչև հուլիսի 31-ը կմիանան Orange-ի կանխավճարային ծառայություններին, կարող են իրենց նախընտրած բարձրակարգ Samsung, HTC կամ Nokia սմարթֆոնները ձեռք բերել ընդամենը 39000 դրամով՝ այսինքն մինչև 30%-ով զեղչով, ինչպես նաև ստանալ որակյալ անսահմանափակ ինտերնետ՝ ակտիվացնելով «Orange 1500» կանխավճարային փաթեթը: Orange-ի Դելֆին, Պանտերա, Թիթեռ 4000 և ավելի բարձր սակագնային պլաններին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ նոր բաժանորդներին այս սմարթֆոնները հասանելի կլինեն ընդամենը 1 դրամով: Բացի այդ, այս բաժանորդները նույնպես կարող են օգտվել անսահմանափակ ինտերնետից՝ ակտիվացնելով «Plus Ինտերնետ» փաթեթը:
«Orange-ը հայկական շարժական ինտերնետի շուկայի առաջատարն է և անկասկած լավ հեռախոսների ու որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ ձեռք բերելու լավագույն վայրը: Կանխավճարային և ամսական բաժանորդագրությունների օգտատերերի համար նախատեսված մեր նոր մատչելի բջջային ինտերնետի փաթեթները ներկայացնելուց հետո՝ շարունակում ենք սմարթֆոնների ու բջջային ինտերնետի օգտագործումն ավելի հարմար ու մատչելի դարձնել մեր բաժանորդների համար»,- նշեց Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «Plus Ինտերնետ» փաթեթի միջոցով Orange-ի ամսական բաժանորդագրությունների օգտատերերը ստանում են 500 ՄԲ գերարագ ինտերնետ, այն սպառելուց հետո շատունակում անվճար օգտվել մինչև 256 Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից: «Orange 1500» փաթեթը կանխավճարային ծառայությունների բաժանորդներին թույլ է տալիս հարմարավետորեն օգտվել ձայնային և ինտերնետ ծառայություններից՝ ստանալով 1000 րոպե ցանցի ներսում խոսելու համար, 500 ՄԲ գերարագ ինտերնետ, որը սպառելուց հետո մինչև 256 Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետ:
Առաջարկների և սմարթֆոնների վերաբերյալ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով: