Օրանժ Արմենիան շարունակում է ամանորյա անակնկալները՝ ներկայացնելով նոր առաջարկ ինտերնետ բաժանորդների համար: Այսուհետ Orange MyTab կամ Ինտերնետ Հիմա սակագնային պլաններից որևէ մեկին 24 ամսով միանալիս բաժանորդները հնարավորություն կունենան ձեռք բերել Lenovo A7-30 և Alcatel Pixi 8 3G պլանշետները տարաժամկետ վճարման պայմաններով՝ ամսական ընդամենը համապատասխանաբար 2900 և 2700 դրամ հավելյալ վճարի դիմաց:
«Գալիք տոներին ընդառաջ, հետվճարային ձայնային ծառայությունները նախընտրողների համար արդեն ներկայացրել ենք հեղափոխական Orange Ունիվերսալ սակագնային պլանները: Այսօր ունենք անակնկալ մեր ինտերնետ բաժանորդների համար: Այժմ նրանք, մեր ինտերնետ ծառայություններին միանալով, հնարավորություն ունեն ոչ միայն օգտվել լայնաշերտ ինտերնետի ընձեռած բոլոր առավելություններից այլև ձեռք բերել բարձրակարգ պլանշետներ մատչելի և հարմար պայմաններով», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
Orange Ինտերնետի ամանորյա առաջարկի և հատուկ պայմաններով ներկայացված պլանշետների մանրամասները հասանելի են www.orangearmenia.am կայքում: