«Օրանժ Արմենիան» այսօր հետվճարային ծառայությունների օգտատերերին ներկայացավ ամանորյա անակնկալներով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանն ասաց, որ հետվճարային ծառայությունների օգտատերերն այսուհետ կարող են միանալ Orange Ունիվերսալ 4 սակագնային պլաններից մեկին և ստանալ րոպեներ՝ տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա զանգերի համար, գերարագ ինտերնետի հազարավոր ՄԲ-եր, և SMS փաթեթներ:
Եսայանն ընդգծեց, որ Orange Ունիվերսալ սակագնային պլաններում ներառված րոպեները սպառելուց հետո, բոլոր ցանցեր զանգերի համար կգործի բացառիկ 12 դրամ/րոպե սակագինը:
«Գալիք տոներին ընդառաջ՝ ուրախ ենք մեր նոր և առկա բաժանորդներին ներկայացնել հետվճարային սակագնային պլանների հեղափոխական փաթեթ: Այս 4 ունիվերսալ սակագնային պլաններն ստեղծել ենք համաշխարհային հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները հաշվի առնելով: Դրանք մեր բաժանորդներին հնարավորություն կընձեռնեն ազատ շփվել մտերիմների հետ՝ առանց մտահոգվելու, թե որ ցանց են զանգում:
Ներառված րոպեները նրանք կարող են սպառել նույնիսկ ԱՄՆ-ում և Կանադայոմ բնակվող իրենց բարեկամների հետ խոսելու համար, իսկ ներառված գերարագ ինտերնետի զգալի ծավալը թույլ կտա հեշտորեն օգտվել համացանցից և շփվել սոցցանցերում»,- ասաց «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
Գործելու է Orange Ունիվերսալ 4 փաթեթ.
«Orange Ունիվերսալ 2900», որն իր մեջ կներառի 350 րոպե և նույնքան SMS, 1000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ:
«Orange Ունիվերսալ 5500», որն իր մեջ կներառի 750 րոպե և նույնքան SMS, 5500 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ:
«Orange Ունիվերսալ 8000», որն իր մեջ կներառի 1500 րոպե և նույնքան SMS, ինչպես նաև 10.000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ:
«Orange Ունիվերսալ 12500», որն իր մեջ կնեռրառի 3000 րոպե և նույնքան SMS, ինչպես նաև 15000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ:
Ներառված րոպեներով բաժանորդները կարող են զանգեր կատարել ինչպես տեղական ցանցեր, այնպես էլ ԱՄՆ և Կանադա, իսկ SMS-ներն ուղարկել տեղական բոլոր ցանցեր:
Բացի այդ, այն բաժանորդները, ովքեր Orange Ունիվերսալ սակագնային պլանին կմիանան 24 ամսով, հնարավորություն կունենան ընտրված հեռախոսներ ձեռք բերել հատուկ գնով և պայմաններով:
«Ներառված րոպեներից և ՄԲ-ից բացի Orange Ունիվերսալ սակագնային պլանների օգտատերերը կունենան նաև մատչելի պայմաններով բարձրակարգ սմարթֆոններ ձեռք բերելու հնարավորություն՝ տարաժամկետ վճարման պայմանով»,- հավելեց «Օրանժ Արմենիայի» կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը: