Ամանորյա անակնկալների շրջանակում, «Օրանժ Արմենիա» ընկերությունը և «Երևան Մոլ»-ում գործող «Կինոպարկ» կինոթատրոնն այսօր հայտարարեցին իրենց համագործակցության մասին:
«Օրանժ Արմենիան» իր բաժանորդների համար ստեղծել է հնարավորություն յուրաքանչյուր չորեքշաբթի իրենց մտերիմներից մեկին հրավիրել կինո՝ վճարելով 2 տոմսի դիմաց միայն 1-ի գինը:
«Նախ շնորհակալություն «Կինոպարկին» նոր՝ համագործակցության համար: Լավ է, որ Հայաստանում ավելանում են այսպիսի վայրերը, և մեր բաժանորդները հնարավորություն ունեն ծանոթանալու կինոյի աշխարհի նորություններին բարձր տեխնոլոգիական լուծումներ ունեցող կինոթատրոնում:
Այսօր մենք շարունակում ենք ներկայացնել «Օրանժ կինո» ծառայությունը, որը գործում է արդեն հինգ տարի: Մենք համագործակցում ենք Հայաստանի բոլոր խոշոր կինոթատրոնների հետ»,- ասաց «Օրանժ Արմենիա» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:
«Կինոպարկ»-ի տնօրեն Վազգեն Սաղաթելյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և ասաց. «Վստահեցնում եմ՝ մեր շատ հաճախորդներ, ինչպես նաև «Օրանժի» շատ բաժանորդներ, բացման օրվանից անհամբեր սպասել են այս համագործակցությանը, որն այսօր արդեն դարձավ իրականություն: Շատ ուրախ ենք արձանագրել այն փաստը, որ սա ևս մեկ քայլ է կինոարվեստի, կինոհարթակների զարգացման գործում»: