Եվրասիական տնտեսական միությունը եւ Հարավամերիկյան ընդհանուր շուկան (Մերկոսուր) լիաֆորմատ տնտեսական գործակցություն են սկսում: Երկու միավորումների փորձագետներն արդեն գործնականում մշակել են համագործակցության հուշագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առե ւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը՝ ամփոփելով Բուենոս Այրեսում կայացած բանակցությունների արդյունքները:
«Մեր այսօրվա աշխատանքը պատմական բնույթ է կրում եւ նշանավորում է երկու ինտեգրացիոն միավորումների միջեւ լիաֆորմատ համագործակցության սկսվելը: Այն գործընթացը, որ մենք այսօր գործարկում ենք, թույլ կտա վերացնել փոխադարձ առեւտրի խոչընդոտները եւ նոր հնարավորություններ գտնել կոոպերացման, համատեղ արտադրության համար»,- ասել է Սլեպնյովը:
«Մոտ ժամանակներս մենք պետք է հասնենք երկու միավորումների միջեւ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի մշակման, որը նոր իրավական հիմք կստեղծի Մերկոսուրի եւ ԵՏՀ-ի անդամ պետությունների միջեւ առեւտրի համար»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: