Օրեր առաջ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների առաջատար բանկերի՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ և «Բելառուսի Հանրապետության զարգացման բանկ» ԲԲԸ միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր, համաձայն որի՝ հայ գնորդին հնարավորություն կտրվի Բելառուսից ներմուծվող ապրանքների համար վճարումն իրականացնել իր համար բարենպաստ պայմաններով' հետաձգելով վճարումը մինչև 5 տարի ժամկետով, իսկ բելառուսական տնտեսավարող սուբյեկտները կկարողանան ժամանակին ստանալ Հայաստան արտահանված ապրանքների դիմաց վճարումը:

 

Միջազգային հարթակում համագործակցող բանկերի վարչության նախագահները՝ Արսեն Միքայելյանը և Սերգեյ Ռումասը, համոզված են, որ իրենց ղեկավարած բանկերի ֆինանսական մարտավարությունը կնպաստի ոչ միայն ազգային բանկային համակարգերի զարգացմանը, այլ հետագայում նաև բարեկամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

 

Երկու բարեկամ երկների համագործակցության վերաբերյալ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանի ելույթի խոսքը կարող եք կարդալ այստեղ: