Այսօր Orange-ը ներկայացրեց հերթական հատուկ առաջարկը՝ ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար: Այսուհետ Orange-ի ինտերնետ ծառայություններին 18 ամսով միանալու դեպքում' բաժանորդներն ընդմիշտ կստանան ամսական 5 ԳԲ գերարագ ինտերնետ և կկարողանան 21.6Մբ/վ Ինտերնետ Հիմա մոդեմը ձեռք բերել ընդամենը 1 դրամով՝ 5000 դրամ մատչելի ամսավճարի դիմաց: Իրենց ամսական գերարագ ինտերնետի ներառված ծավալը սպառելուց հետո այս բաժանորդները կարող են օգտվել մինչև 512 Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից կամ ակտիվացնել «Գերարագ ինտերնետ 24 ժամ» տարբերակը: Առաջարկը հասանելի է նաև Orange-ի ինտերնետ ծառայությունների առկա այն բաժանորդներին, ովքեր չունեն ընթացիկ պարտավորություն:
«Orange-ը շարունակում է ջանքեր գործադրել գերարագ ինտերնետ ծառայությունները հայ բնակչության համար առավել մատչելի դարձնելու ուղղությամբ: Ի լրումն գերարագ ինտերնետի ներառված 5ԳԲ ծավալի՝ այս հատուկ առաջարկի բաժանորդները կարող են ակտիվացնել մեր նոր «Գերարագ ինտերնետ 24 ժամ» տարբերակը և մեկ ամբողջ օրվա ընթացքում վայելել անսահմանափակ ինտերնետ՝ ընդամենը 200 դրամով, նրանք կարող են նաև միանգամայն անվճար օգտվել գերարագ ինտերնետից գիշերային ժամերին»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ի ինտերնետ ծառայությունների լրացուցիչ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով: