«Ոտքի՛, Հայաստան» շարժումը շտապ հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:
Այս շարժման անդամներից Դավիթ Սանասարյանն իր ելույթի ընթացքում նկատեց, որ իշխանություններն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը փակված համարելով անցում են կատարում Սահամանադրության իբրև բարեփոխմանը: Սանասարյանը հռետորական հարց բարձրացրեց, թե արդյոք ամեն քայլափոխին սահմանադրությունը բռնաբարող քաղաքական ուժն ու նրա ղեկավարը ունե՞ն իրավունք Սահմանադրությունը փոխելու, ստացավ կարճ պատասխան՝ «Ոչ»:
Ասաց, որ ժամանակն է միավորել ռեսուրսները, կողք կողքի կանգնել և թույլ չտալ երկրի մայր օրենքի փոփոխությունը կատարել:
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև շարժման մեկ այլ անդամ՝ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ով հանրության դատին ներկայացրեց «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի կանոնադրությունը:
Հայտարարեց, որ ավելի քան 600 000 ընտանիքի բաժանելու են իրազեկման թերթիկներ, փակելու են գխավոր ճանապարհներ, անցկացնելու են հանրահավաքներ։
Հիշեցնենք, որ հավաքի նպատակն էր հրապարակված սահմանադրական բարեփոխումների նախագծի, դրանք պատրաստած մասնագիտական հանձնաժողովին անվստահության հայտնելը և այդ հանձնաժողովի մինչև 2015թ հուլիսի 20-ը լուծարման անհապաղ պահանջը:
Տեսանյութը՝ a1plus-ի