Արցախյան մի խումբ ազատամարտիկների՝ այսօր տեղի ունեցած հերթական հանրահավաքի ժամանակ անդրադարձ է եղել նաև Շանթ Հարությունյանի նախաձեռնած «հեղափոխության» թեմային:

 

«Ինչպես տեսանք Շանթի գործողություններից հետո համակարգչային հայրենասերները նորից գլուխ են բարձրացրել: Ես ասեմ ի լուր բոլորի՝ Շանթը ինքնատիպ մարդ էր և գնաց ինքնատիպ քայլերի, այսօր նրա գործողություններին պետք է նայել միայն որպես ներքին թշնամու հետ կռիվ: Դա կոչ էր ժողովրդին, որ զարթնեն այդ քնից»,-ասել է «Արաբո» ջոկատից Հակոբ Հակոբյանը:

 

Նրա խոսքով՝ պետք չէ հովանավորներ գտնել ռուսաստանների ու ամերիկանների մեջ, պետք է համախմբվել և ցույց տալ, թե ինչպես կարելի է ապրել:Ոստիկաններին էլ հորդորել է. «Չփորձես հանկարծ կոտրել էս երիտասարդների ոգին»: Վերջում նա կրկին դարձավ ժողովրդին. «Ոտքի կանգնիր, ա՛զգ, Շանթի գործողությունը ձոն էր»:

 

 

Ելույթով հանդես է եկել նաև նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը: Վերջինս մասնավորապես ասել է, որ իրեն հուսադրում է այն, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են պայքարելու: 

 

 

Հայտարարություններով հանդես են եկել նաև այլոք, որոնց հիմնական ասելիքը եղել էայն, թե  ոհմակն այլևս Հայաստանում չպետք է գործի: Հեղափոխությունն անխուսափելի է, իրավիճակ՝ բոլորը բացասական:

 

Երիտասարդների անունից հանդես եկող Հարություն Մկրտչյանն էլ  կոչ է արել բոլոր երիտասարդներին միանալ: