Tert.am-ը տեղեկավնում է, որ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է մի խումբ ազատամարտիկների նախաձեռնած հանրահավաքը:
Սա ազատամարտիկների այս խմբի կազմակերպած թվով 3-րդ հանրահավաքն է։ Նախորդ հանրահավաքներում նրանք շարունակ հանդես են եկել միասնության կոչերով, առաջարկել համախմբման ուղիներ, երկրի վիճակը բարելավելու մասին հայտարարություններ, արել:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախորդ շաբաթ Ազատության հրապարակում իր կողմից հրավիրած հանրային ժողովի ժամանակ հայտարարել էր, որ այսուհետ ինքը միանալու է ազատամատիկներին:
Հանրահավաքներ անցկացնող ազատամարտիկներին սատարում և այդ ընթացքում նրանց կողքին է լինում նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նախորդ երկու հանրահավաքներին մասնակցել է նաև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: