Հայտարարվել են կատալոնյան «Բարսելոնայի» նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Նախագահի պաշտոնում վերընտրվել է Խոսեպ Մարիա Բարտամեուն:
Բարտամեուն հավաքել է ձայների 54,63%-ը, երկրորդ տեղում Ժոան Լապորտան է՝ 33,03 %-ով, Աուգուստո Բենեդիտոն ստացել է ձայների 7,16%-ը, Տոնի Ֆրեյխան՝ 3,70%:
Բարտամեուն կատալոնյան թիմի նախագահի պաշտոնում ընտրվել էր 2014թ.: Նրա ղեկավարման օրոք «կապտանռնագույնները» մեկական անգամ հաղթել են Իսպանիայի առաջնությունում, գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում:
Բարտամեուն վերընտրվել է 6 տարի ժամկետով:
Վերընտրված նախագահը նախկինում հայտարարել է. «Ցանկանում եմ «Բարսան» ֆուտբոլի համար դարձնել այն, ինչ Apple-ն է համակարգիչների համար»: