Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթն իտալացի իր գործընկեր Ալեսանդրո Պրոտոյի հետ միասին գնել է Սուրբ Թոմաս (Agios Thomas) հունական կղզին՝ Սարոնիկ ծոցում:
Հինգշաբթի օրն իրականացված գործարքի մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները: 1,2 քառակուսի կիլոմետր տարածքով կղզու արժեքը 15 մլն եվրո է:
«Հունաստանում այժմ կան մեծ հնարավորություններ, և շատ մարդիկ պատրաստ են ներդրումներ կատարել»,- մեջբերում են Բաֆեթին հունական ԶԼՄ-ները:
Հայտնի է, որ Բաֆեթը և Պրոտոն մտադիր են շարունակել ներդրումներ կատարել այդ տարածաշրջանի տնտեսության մեջ՝ գնված կղզու վրա անշարժ գույքի կառուցմամբ զբաղվելով: