Մարտունիում ընթացող «Սևանա լիճ 2015» միջազգային մրցաշարը մոտենում է եզրագծին:
Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ տոնեցին: Անհասկանալի կերպով անհաջող ելույթ է ունենում Սամվել Սևայանը, ով պարտվել է: Ավարտից մեկ տուր առաջ առաջատաներն անփոփոխ են՝ Դուդան և Գուիջարոն: Նրանք ունեն 5,5 միավոր:
ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչև հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ: