Մարտունիում ընթացող «Սևանա լիճ 2015» անվանումը կրող միջազգային մրցաշարում հուլիսի 17-ին կայացել են 5-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել միայն Տիգրան Պետրոսյանը և Հովհաննես Գաբուզյանը: Մյուս պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: 5 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում փոփոխություն չկա: Առաջատարը Դուդան է, ով ունի 3,5 միավոր և լրացուցիչ միավորներով առաջ է Գուիջարոյից:
ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչև հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ: