chessfed.am Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Բարսելոնայի շախմատային մրցաշարում: Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարում հանդես են գալիս գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը: Մրցաշարային աղյուսակը խաղացված 6 տուրերից հետո միանձնյա գլխավորում է Կարեն Գրիգորյանը' 5.5 միավորով: Տիգրան Ս. Պետրոսյանը 5 միավորով 2-րդ հորիզոնականում: Տիգրան Հարությունյանն ունի 4 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի վերնամասում: