Ճապոնացի գեղասահորդ Յուձուրու Հանյուն 97,98 միավոր արդյունքով հաղթել Է Սոչիում մեկնարկած տղամարդկանց գեղասահքի կարճ ծրագրում:
2-րդ տեղում Է օլիմպիական չեմպիոն ռուսաստանցի Եվգենի Պլյուշչենկոն' 91,39 միավորով, 3-րդ տեղը զբաղեցրել Է Պատրիկ Չանը Կանադայից՝ 89,71 միավորով:
Զուգախաղերի մեկնարկային մրցաձեւում լավագույնն Էր Տատյանա Վոլոսոժար-Մաքսիմ Տրանկով զույգը՝ 83,79, 2-րդ տեղում են կանադացիներ Մեգան Դյուգամելը եւ Էրիկ Ռեդֆորդը՝ 73,70, 3-րդ տեղում չինացիներ Պեն Չենը եւ Չժաո Հաոն են՝ 71,01 միավորով:
Այսպիսով, Ռուսաստանի գեղասահորդներն առայժմ առաջինն են օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարի թիմային հաշվարկում: