Սոչիի Ձմեռային օլիմպիադայի կազմկոմիտեն «գաղտնի շոու» է խոստանում 22-րդ Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ:

«Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն էր, չկար ոչ մի ազատ տեղ: Մենք էլ ավելի մեծ հետաքրքրություն ենք սպասում փակման արարողության ժամանակ: Նույնիսկ հատուկ «գաղտնի շոու» ենք կազմակերպել»,-ասել է կամզկոմիտեի ղեկավար Դմիտրի Չերնիշենկոն:

Սոչիի Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կայացավ փետրվարի 7-ին: Սոչիի կենտրանական մարզադաշտը տեղավորում էր 40 հազար հանդիսական, որը լեցուն էր: Ուղիղ հեռարձակմամբ բացման արարողությանը հետևել է շուրջ 3 միլիարդ մարդ: