Ինչպես հայտնում է ria.ru-ն, 2014 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման պատրաստությունների ընթացքում ՌԴ-ի ԱԴԾ-ի համատեղ աշխատանքները ԱՄՆ-ի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Վրաստանի գործընկերների հետ, տվել են ցանկալի արդյունքը. համատեղ ջանքերի շնորհիվ կանխել են Սոչիի օլիմպիական օբյեկտների վրա ահաբեկչական գործողություններ իրականցնելու փորձը:
Այդ մասին ասել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:
«Դրա օրինակ է ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Վրաստանից գործընկերների հետ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության համատեղ աշխատանքը մի խումբ անձանց նկատմամբ, որոնք մտադրվում էին Սոչիում օլիմպիական օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումներ իրականացնել։ Համատեղ գործողություններով այդ վտանգը լոկալացվել է»,-ասել է Բորտնիկովը։