Նորվեգացի դահուկորդուհի Մարիթ Բորգեն հաղթել է Ձմեռային խաղերի սկիաթլոնի մրցաշարում: Նորվեգուհին չորրորդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն: 7,5 կմ դասական մրցավազքում երկրորդ տեղում շվեդ Շարլոտա Կալլան է, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ նորվեգացի Հայդի Բենգին:

Կանանց հոկեյի ԱՄՆ թիմն A խմբի պայքարում առավելության հասավ Ֆինլանդիայի թիմի նկատմամբ' 3-1 հաշվով: Տափօղակները մրցակցի դարպասն ուղարկեցին Հիլարի Հայտը, Կելլի Ստեկը և Ալեքսանդրա Կարպենտերը: Ֆիներից աչքի ընկավ Սյուզանա Տապանին: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հաջորդ տուրում ԱՄՆ ներկայացուցիչները կմրցեն շվեյցարուհիների հետ: Ռուսաստանի հոկեյիստուհիներն առաջին խաղը կանցկացնեն փետրվարի 9-ին: