Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը սքիաթլոն 30կմ դահուկավազքում, համապատասխանաբար, 46-րդ և 63-րդ հորիզոնականներում են: Դահուկավազքի սքիաթլոն մրցաձևում Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց շվեյցարացի Դարիո Կոլոնյան: Երկրորդ տեղում է շվեդ Մարկուս Հելները, իսկ եռյակի վերջում Նորվեգիան ներկայացնող Մարտին Սյունդուբն է:

Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը մրցապայքարը կշարունակեն նաև փետրվարի 11-ին' ժամը 14:00-15:00, 16:00-17:30, այս անգամ դահուկավազքի սպրինտ և ազատ ոճի ձևերում: Փետրվարի 13-ին կանանց դահուկավազքի 10 կմ դասական մրցավազքում իր ուժերը կչափի Կատյա Գալստյանը (14:00- 15:30): Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ասպարեզ կվերադառնան փետրվարի 14-ին (14:00-15:45): Նրանք կմրցեն դահուկավազքի 15 կմ տարածությունում:

Լեռնադահուկային հսկա ոլորավայրէջքում Հայաստանի միակ ներկայացուցիչն Արման Սերեբրակյանն է: Վերջինս հանդես կգա փետրվարի 19-ին (14:30-16:00): Սերեբրակյանը կմրցի նաև փետրվարի 22-ին (16:45-18:15 և 20:15-21:45): Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00-13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում: