Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ 2015» անվանումը կրող օփեն մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Կ. Հարությունյանը 7 տուրից հետո գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Մերոնք իրենց ակտիվում ունեն 5.5-ական միավոր: Արման Միքայելյանն ունի 5 միավոր: Մինչ մրցաշարի ավարտը մնացել է 2 տուր: