Այսօր հավակնորդների մրցաշարում հանգստյան օր է:

Վեց տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 4 միավորով Սերգեյ Կարյակինի հետ առաջատարների թվում է:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում գրոսմայստերը 4 անգամ ոչ-ոքի է խաղացել և երկու հաղթանակ տոնել:

Մրցաշարը կվերսկսվի վաղը: