Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տարել ՖԻԴԵ-ի Ազգերի Գավաթի օնլայն մրցաշարում:
Երրորդ տուրում Եվրոպայի հավաքականը մրցել է Հնդկաստանի թիմի հետ։ Արոնյանը սպիտակներով առավելության է հասել Գուջրատի Վիդիտի նկատմամբ։ Եվրոպայի հավաքականը հաղթանակ է տարել 2,5։1,5 հաշվով։
Չինաստանի հավաքականը ոչ ոքի է խաղացել ռուսների հետ։ ԱՄՆ-ի հավաքականը 2,5։1,5 հաշվով պարտության է մատնել մնացյալ աշխարհի թիմին։
Առաջատարներն են թիմային 5-ական միավոր վաստակած Չինաստանն ու ԱՄՆ-ն։ Երրորդ տեղում 3 միավորով Եվրոպայի թիմն է։
Մայիսի 10-ին երկու լավագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակչում։
Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։