ԱՄԷ-ում շարունակվող «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարում երեկ տեղի ունեցան 3-րդ տուրի պարտիաները: Մարիա Գևորգյանը տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը: Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց Եվգենիա Դոլուխանովայի հետ, իսկ Արմինե Բաբայանը պարտություն կրեց:
3 տուրից հետո Մարիա Գևորգյանը և 3 այլ շախմատիստուհիներ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը, Սուսաննա Գաբոյանը առաջատարներից հետ է մնում կես միավորով և ընթանում է 6-րդ հորիզոնականում, իսկ Արմինե Բաբայանը 2 միավորով 8-րդ տեղում է: