Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը:
Մրցաշարում տեղի ունեցան 4-րդ տուրի հանդիպումները: Առաջատարների թվում ընթացող Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղաց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Բաիրա Կովանովայի հետ:
Համաձայն վիճակահանության' Սուսաննա Գաբոյանն ու Արմինե Բաբայանը 4-րդ տուրում մրցում էին միմյանց դեմ: Կարճատև պայքարից հետո կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի:
4 տուրից հետո Մարիա Գևորգյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների խմբում: Սուսաննա Գաբոյանը 3 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում, իսկ Արմինե Բաբայանը 13-րդ տեղում է: