Մոսկվայում շարունակվում է հավակնորդների մրցաշարը: Այսօր մրցաշարում հանգստյան օր է:

Երեք տուրից հետո Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 2 միավոր և Կարյակինի ու Անանդի հետ առաջատարների թվում է:

Հիշեցնենք, որ մեր շախմատիստն առաջին երկու տուրում միավոր է կիսել, իսկ երրորդ տուրում հաղթել է Վեսելին Տոպալովին:

Մրցաշարը կվերսկսվի վաղը: