Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրի կենտրոնական պարտիայում ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ:

 

Գրոսմայստերները կատարեցին 60 քայլ: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Թե' Արոնյանը, թե' Կրամնիկն ունեն 3-ական միավոր:

 

Այժմ Անանդն ոնի 3,5 միավոր, Պյոտոր Սվիդլերը' 3 միավոր, իսկ 2-ական միավոր ունեն Սերգեյ Կարյակինը և Շախրիյար Մամեդյարովը:

 

Մյուս պարտիաներում միավորը կիսեցին Դմիտրի Անդրեյկին-Վիշվանաթան Անանդ, Սերգեյ Կարյակին-Շախրիյար Մամեդյարովը զույգերը: Պյոտոր Սվիդլերը առավելության հասավ Վեսելին Տոպալովի նկատմամբ:

 

Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի Դմիտրի Անդրեյկինի հետ: Մյուս զույգերնե են' Վիշի Անանդ-Սերգեյ Կարյակին, Շախրիյար Մամեդյարով-Պյոտոր Սվիդլեր, Վեսելին Տոպալով-Վլադիմիր Կրամնիկ: