Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել միջազգային մրցաշարում:
ֆրանսիական Մարսել քաղաքում կայացած World Athletics Continental Tour-ի տղամարդկանց եռացատկի վարժությունում Լևոն Աղասյանը գրանցելով 16.39 արդյունք' զբաղեցրել է երրորդ տեղը: Մրցաշարի հաղթողը 17.02 արդյունքով Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Կոմպաորեն է:
Ավելի վաղ Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: