armnoc.am Աթլետիկայի Աթենքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Աղասյանը գրավեց առաջին հորիզոնականը, սակայն չկարողացավ Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել:
Աթենքում կայացած մրցաշարի հեռացատկում Աղասյանը ցատկեց 16մ 16սմ և 7 մասնակիցների շարքում գրավեց առաջին տեղը: Տղաների նորմատիվը, որը թույլ կտար Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել 16 մ 85 սմ էր:
Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ամալյա Շառոյանը հեռացատկում գրանցեց 6 մ 33 սմ: Այստեղ օլիմպիական վարկանիշային նորմատիվ էր 6մ 70 սմ-ն:
Հավաքականի անդամները Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշի համար կպայքարեն արդեն մայիսի 21-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք մրցաշարում: