armnoc.am Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, Ռիո Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող:
Աղասյանը 16 մետր 49 սմ արդյունքով տղամարդկան պայքարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Երկրորդ և երրորդ տեղերում Իսրայելի և Բուլղարիայի աթլետներն են: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Երվանդ Մկրտչյանը 3000 մետր վազքում գրավել է երկրորդ տեղը՝ 8 րոպե 20.09 վրկ. արդյունքով: 1500 մետր վազքում Երվանդ Մկրտչյանին հաջողվել է Հայաստանի նոր ռեկորդ սահմանել: Հայ աթլետը տարածությունը հաղթահարել է 3 րոպե 50.41 վայրկյանում: