Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը «Սիբիրի» կազմում դարձավ շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության չեմպիոն:

Արոնյանի թիմը վերջին տուրում 4,5-1,5 հաշվով պարտության մատնեց «Յամալին»:

«Սիբիրն» իր ակտիվում գրանցեց 14 միավոր: Երկրորդ տեղում «Ունիվերսիտետ» թիմն է:

Արդյունքում «Սիբիրը» Եվրոպայի ակումբային առաջնության մասնակցության իրավունք է ստացել: Հիշեցնենք, որ մինչ այս Արոնյանը «Բադեն-Բադենի» կազմում դարձել էր նաև Գերմանիայի չեմպիոն: