Հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը դարձել է 52 կգ քաշայինների կարգում Ռուսաստանի բռնցքամարտի առաջնության չեմպիոն:
Բռնցքամարտիկ տիտղոսը նվաճել է առանց մենամարտի, քանի որ Վասիլի Վետկինը, ով պետք է Ալոյանի հետ մրցակցեր տիտղոսի համար վնասվածքի պատճառով չի կարողացել ռինգ դուրս գալ:
Նշենք, որ Ալոյանը Ռուսաստանի չեմպիոն է ճանաչվում արդեն 4-րդ անգամ: