armnoc.am Բուլղարիայում շարունակվում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը:
Հունվարի 30-ին մրցագորգ դուրս եկավ առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով ներկայանում էր 71 կգ քաշային կարգում:
Միհրան Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով առավելության հասավ բուլղար Մայկալ Իզմիրլիսկիի նկատմամբ: Հարությունյանի հաջորդ մրցակիցը իտալացի Դավիդե Կասկավիլան էր, ում հայը ըմբիշը կրկին բացարձակ առավելությամբ հաղթեց: Եզրափակչի ուղեգիրը Հարությունյանը վիճարկեց Ալժիրի ներկայացուցիչ Բոուջեմլինե Աքրեմի հետ, որտեղ նա 11:0 հաշվով հաղթեց մրցակցին:
Եզրափակիչ գոտեմարտում առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը հաղթեց եգիպտացի Ադհամ Ահմեդ Սալեհին և դարձավ մրցաշարի հաղթող:
Հունվարի 31-ին մրցագորգ դուրս կգան Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ):