armnoc.am Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը տարին մեկնարկում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարով:

Հունվարի 29-31-ը Բուլղարիայում կայանալիք մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը, Նարեկ Խաչատրյանը, Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի հունվարի 30-31-ը Թուրքիայում կայանալիք Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարին: