armnoc.am Հրաձգության Եվրոպայի առաջնությունն այս անգամ հյուրընկալելու է Հունգարիայի Գիոր քաղաքը:

Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, Եվրոպայի առաջնությանը մեր երկիրը կներկայացնի 14 մարզիկ' երիտասարդների տարիքային խմբում 7 հրաձիգ և մեծահասակների խմբում նույնպես 7 մարզիկ:

Մեծահասակներ' Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր,Սուրեն Բերյան, Իրինա Լաուեր, Մարիամ Միքայելյան (հրացան), Նորայր Առաքելյան և Էլմիրա Կարապետյան (ատրճանակ):

Երիտասարդների տարիքային խմբում Հայաստանը կներկայացնեն Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը (հրացան), Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը, Շանթ Սարգսյանը և Գառնիկ Մինասյանը (վազող թիրախ):

Թիմը կգլխավորեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և Անդրանիկ Այվազյանը:

Հրաձգության Եվրոպայի առաջնությունը կկայանա փետրվարի 22-28-ը: