armnoc.am Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ Բուլղարիայի և Շվեյցարիայի ընտրանիների հետ համատեղ հավաք է անցկացնում Երևանում:

Եվրոպայի առաջնությանը, որը ընթանալու է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, Հայաստանը ներկայացնելու են Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Երևանյան հավաքը կավարտվի փետրվարի 17ին, իսկ փետրվարի 25-ին հայ ըմբիշները կմեկնեն Ստայկի, որտեղ Եվրոպայի առաջնությունից առաջ նախապատրաստական վերջին փուլը կանցկացնեն:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 8-ից 13-ը Ռիգայում: