armnoc.am Մայիսի 6-8-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կկայանա Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը:

Ուղեգրերի համար կպայքարեն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) և Մուսա Մուրթազալիևը (86 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի 3 ուղեգիր, որոնք նվաճել են Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Գեորգի Կետոևը (97 կգ) և Լևան Բերիանիձե (125 կգ):