armnoc.am Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել է Սերբիայի վարկանիշային մրցաշարին մասնակցող հունահռոմեական ոճի ըմբիշների անունները:

Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար կպայքարեն Ռոման Ամոյանը (59 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ): Մարզիկների հետ մրցատեղի կմեկնեն հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը և Էդուարդ Սահակյանը:

Հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանի համար ուղեգիր արդեն նվաճել են Միհրան Հարությունյանը և Արթուր Ալեքսանյանը:

Առաջին վարկանիշային մրցաշարը կկայանա ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում: