armnoc.am Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կներկայանա 10 մարզիկով, սակայն մասնակիցների կազմը կարող է փոփոխության ենթարկվել:

Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունում հանդես կգան՝ Վանիկ Ավետիսյանը, (69 կգ), Սմբատ Մարգարյանը (56 կգ), Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը (+ 105կգ): Բացի վերոնշվածներից՝ Եվրոպայի առաջնության մասնակիցների թվում են նաև Առաքել Միրզոյանը (85 կգ) և Ռոստամ Կարապետյանը, բայց նրանք կարող են հանդես գալ որպես փոխարինողներ:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 8-ից 16-ը:

Ծանրորդները այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: